Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան Արցախի <<Առաջ Արցախ>> երիտասարդական հասարակական կազմակերպությունը ճանապարհվեց Շահումյանի շրջան: Առաջին այցը եղավ Դադիվանքում,որտեղ կայացավ ազգային և հայրենասիրական թեմաներին նվիրված միջոցառումներ:Առաջին պարը պարեցինք Ա.Գևորգյանի <<Արցախ>> երգի ներքո, այնուհետև մեծ ոգով և սրտով շարունակեցինք ազգասիրական պարերի շարանը:Դրանից հետո շարունակեցինք մեր արշավը դեպի <<Տաք ջուր>> տեղանքը:Առաջնային նապատակը այն է, որ մաքրենք տարածությունը, մաքուր պահելով մեր շրջակայքը և զուրծ մնալ էկոլոգիական խնդիրներից:Էկո-տուրիզմի շրջանակներում կատարվող միջոցառումներից հետո մենք այցելեցինք Թարթառ գետի ափը, որտեղ տեղի ունեցավ մեր թիմակիցների կողմից միասնական հացկերույթը`Ա.Միրզոյանի կողմից:Հացկերույթի ընթացքում <<Առաջ Արցախ>> կազմակերպության նախագահ` Արթուր Հայրապետյանի կողմից հնչվեց <<Դաշնակ Դրո>>,<<Ջան Ֆիդայի>> ,<<Ելիր Գևորգ>> <<Պատերազմ եք գնում, բարով գնացեք>>և այլ հայրենասիրական երգեր:
Այսպիսով ամբողջ հայությանը կոչ ենք անում հետևյալ կարգախոսով` ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ: Լուրջ վերաբերվենք մեր բնության պահպանման, քանի որ մեր բնությունը համարվում է մեր տունը:
Комментариев нет:
Отправить комментарий