Translate - Переводчик

мая 20, 2012

Ղարաբաղի հարցում մի մեծ տերություն կա, և այդ տերությունն Արցախն է

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Բակո Սահակյանից բացի, առաջադրվել են ևս 3 թեկնածուներ` ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ խորհրդարանի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը:

Չնայած այն հանգամանքին, որ այսօր Ղարաբաղում շուրջ 10 կուսակցություն կա, սակայն հետաքրքրական է, որ բոլոր ինքնառաջադրված թեկնածուներն էլ անկուսակցական են: Դատելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այս օրերին ծավալված ակտիվ քննարկումներից, ենթադրելի է, որ հիմնական ընտրապայքարը ծավալվելու է գործող նախագահի և Վիտալի Բալասանյանի միջև:

Վերջերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում «Արցախի Եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը կարծիք էր հայտնել, թե այլընտրանքի բացակայությունն Արցախում հասնում է այնպիսի վիճակի, երբ այն անդրադառնում է նաև Ղարաբաղի հետագա ճանաչման գործընթացի վրա: Նաև հայտնել էր, թե եթե նախագահ Բակո Սահակյանը նույնիսկ առաջադրվելու մասին հայտարարություն անի, ապա ամեն դեպքում ընտրություններում կլինի 3 թեկնածու` Բակո Սահակյան, Բակո Սահակյան, Բակո Սահակյան: Այժմ, երբ արդեն հայտնի են նախագահի թեկնածուների անունները, Հայկ Խանումյանը փոխել է իր` ավելի վաղ հայտնած տեսակետը: Գտնում է, որ առաջադրումների վերջին պահին ծնվել է բավականին ուժեղ մրցակից` Վիտալի Բալասանյանը, որն, ըստ նրա, կլինի այս ընտրությունների այլընտրանքային թեկնածուն և ֆավորիտը: «Թե՛ իր անցած մարտական ուղիով, թե՛ պատերազմից հետո իր պահվածքով և թե՛ իր հայացքներով այս թեկնածուն վայելում է Ղարաբաղի բնակչության համակրանքը:
Մինչդեռ տեսակետ կա, որ Վիտալի Բալասանյանն ինքնառաջադրվել է մի շարք նկատառումներից ելնելով` Դաշնակցության կողմից ԼՂՀ-ում քաղաքական ինքնուրույնության, ԼՂՀ քաղաքական էլիտայի կողմից ժողովրդավարության ցուցադրում` այլընտրանքային և ազատ ընտրությունների տեսքով: Լուրեր էին պտտվում, թե Բալասանյանն էլ է իր թեկնածությունն առաջադրել իշխանությունների` մասնավորապես գործող նախագահի պատվերով: Հայկ Խանումյանը կարծում է, որ այս տեսակետը տարածում են իշխանությունները, անձամբ նախագահը` թեկնածուին վարկաբեկելու համար. «Այդ հնարքը կիրառվել է նաև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ` Մասիս Մայիլյանի նկատմամբ: Նույն հնարքը կիրառվում է նաև այժմ: Վիտալի Բալասանյանը նորանկախ Ղարաբաղի կյանքում բավականին դերակատարում է ունեցել և երբեք այդպիսի քայլի չէր գնա: Դա ֆանտաստիկայի ոլորտից է»: 
Статья Из Сайта 1in.am

мая 19, 2012

Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

ԼՂՀ նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված 4 թեկնածուներից, ինչպես արդեն պարզ է դառնում, երկուսի միջեւ է հիմնական պայքարը լինելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի: Համենայնդեպս նման քննարկումներ արդեն հասարակության շրջանում ընթանում են, քանի որ հենց այդ երկուսն են աչքի ընկել իրենց ակտիվությամբ եւ հեղինակություն ունեն հասարակության մեջ:
Վիտալի Բալասանյանի ինքնաառաջադրումից մի քանի օր անց արդեն լուրեր էին պտտվում եւ շարունակվում է, որ նա իր թեկնածությունն առաջադրել է իշխանությունների, մասնավորապես՝ գործող նախագահի «պատվերով»:
Հենց այս հարցի պարզաբանման նպատակով էլ զրուցեցինք Վիտալի Բալասանյանի հետ, ով մասնավորապես նշեց, որ ինքն իր ողջ կյանքում ոչ մեկի պատվերը չի կատարում, անձնական ծառայություն չի մատուցում որեւէ մեկին, այլ միայն ժողովրդին եւ պետությանը:
«Ինձ համար խիստ վիրավորական է, երբ պատվերի կատարման մասին են խոսում: Իմ անցած ճանապարհը, կարծում եմ, դրա մասին չի խոսում, որ կարող եմ որեւէ մեկի պատվերը կատարել: Եթե մարդիկ կասկածում են՝ խորհուրդ կտայի անձամբ ինձ այդ հարցը տան: Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա ու դրանում կհամոզվեն բոլորը: Չգիտեմ, գուցե՞ ուրիշ թեկնածուների հետ են շփոթում»,-շեշտել է Վիտալի Բալասանյանը:

мая 18, 2012

Վիտալի Բալասանյանի կյանքից

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կյանքից:1995թ. դեկտեմբերի 20-ն է: Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրը Մարտակերտի մեծ շեն գյուղում: Այս օրվա հետ կապված հետաքրքիր հուշեր ունեմ:
Մի խումբ մարտական ընկերներով որոշել ենք Իվանյանի ծնունդը նշել: Դիվիզիայի շտաբը տեղակայված էր Մարտակերտի Մեծ Շեն գյուղում: Ժորա Գասպարյանին (Գրադի Ժորա, գեներալ-մայոր, Արցախի հերոս) կնոջ հետ ուղարկել էի Իվանյանի կնոջ հետևից, ով այդ ժամանակ Ստեփանակերտում էր բնակվում, ցանկանում էինք անակնկալ մատուցել գեներալին: Նվերներով և սննդամթերքով շարժվել ենք ՄԵծ Շեն, սկսել ենք սեղանը պատրաստել, միաժամանակ մեքենա ենք ուղարկել, որպեսզի Իվանյանին բերի Մեծ Շեն` Կենտրոնական շտաբից «դիվիզիա ստուգելու եկած մարդկանց» հանդիպելու: Մինչև Իվանյանի հայտնվելը մենք արդեն սեղանը պատրաստել էինք և Իվանյանի կինն էլ արդեն հասել էր: Իվանյանը, մեզ տեսնելով, անակնկալի եկավ, հարցրեց թե՞ ինչու ենք հավաքվել, ու՞ր են շտաբի ստուգողները: Հավաքվածները վախենում էին Իվանյանից և ես ամեն ինչ ինձ վրա վերցրեցի: Ասացի, որ ես եմ հանձնաժողովի նախագահը և եկել ենք ծնունդդ նշելու: 
Խիստ նեղացավ և հանդիմանեց իր գործերը կիսատ թողնել ստիպելու մեջ: Կնոջը թաքցրել էինք հարևան սենյակում: Կնոջը տեսնելով` նրա վրա էլ բարկացավ: Կինն ասաց, որ հրավիրված է: Հարցրի, քեզ ի՞նչ նվեր տանք: Ասաց` ձի: Մինչ ծննդյան արարողությունը վերջանալը ձին պատրաստ էր: Սպիտակ ձի: Երբ սենյակ մտանք, նայեց սեղանն ու հարցրեց պարենային ծառայության պետին. «Կա՞ այստեղ մի բան, որ քո պահեստից էր»: Իրականում բրինձն ու աղը դիվիզիայի պահեստներից էր: Սակայն պարենային ծառության պետը բացասական պատասխանեց: «Տեսեʹք, հա, զինվորների ուտելիքից բան չլինի այստեղ»: Շատ հետաքրքիր զրույց արինք այդ գիշեր: Հայրենական մեծ պատերազմից, զինվորներից:
Սա էր Իվանյան մարդը, ով նույնիսկ ծննդյան օրը չէր տարբերում սովորական ծառայողական օրից:



мая 07, 2012

В АРЦЕХЕ УЖЕ 9 МАЯ!!!

 В Нагорном Карабахе 9 мая будет организован военный парад, посвященный двадцатилетию создания Армии обороны Карабаха, освобождению города Шуши и по случаю Дня Победы.
Как сообщал «Кавказский узел», план подготовки к военному параду был утвержден еще в декабре 2011 года. В параде будет задействовано большое количество вооружения и боевой техники, утверждал министр обороны НКР Мовсес Акопян.
«Сейчас детально проработаны все намеченные мероприятия, предприняты необходимые меры по проведению всех мероприятий на высоком уровне и организованно», – сказал представитель правительственной комиссии по организации праздников.
В этом году военный парад по размаху превзойдет все предыдущие подобные мероприятия, отмечает Мовсес Акопян.

«В этот день мы вспоминаем победу наших отцов в Великой Отечественной войне, а также очень важные события для нашей молодой республики – это 20-летие освобождения Шуши и 20-летие создания Армии обороны Нагорного Карабаха», – пояснил министр обороны.
В свою очередь в министерстве образования отметили, что во всех учебных заведениях Нагорного Карабаха с 4 мая пройдут уроки патриотизма. Также будут организованы встречи с ветеранами второй мировой и карабахской войн.
В министерстве культуры и по делам молодежи рассказали, что праздничные культурные мероприятия будут проходить по всей республике – концерты, выставки и массовые гулянья, с элементами карабахских традиций.
«Основные мероприятия начнутся с 6 мая в Степанакерте и Шуши, и завершатся 9 мая большим концертом на центральном стадионе Степанакерта, после военного парада», – отметил представитель ведомства.
«6 мая молодежь организует акцию в центре Степанакерта, где будут приветствовать ветеранов песнями тех времен. Ветеранам вручат письма, которые писали солдатам из тыла. Эти письма мы нашли в государственном архиве. 7 мая молодежные организации пешком пройдут до города Шуши, по тем четырем направлениям, по которым была осуществлена операция по освобождению города. 8 мая в Шуши, у крепостной стены, пройдут выставки художников, прикладников, детских рисунков, народного творчества. Будет концерт и музыкальный спектакль «Карабахская свадьба», где будут показаны карабахские традиции», – рассказала заместитель министра культуры Асмик Микаелян.
В мэрии Степанакерта сообщили, что приготовления к празднику 9 мая идут полным ходом.
«В столице приводятся в порядок улицы, газоны, дороги, очищаются территории, зоны отдыха города. Развешиваются стенды, транспаранты, полностью реконструирована центральная площадь, где пройдет парад», – говорит сотрудник мэрии.
В Министерстве иностранных дел Нагорного Карабаха отметили, что ожидается приезд многочисленных иностранных гостей и журналистов. «Приглашены гости из России, Франции, США и других стран», – сказал представитель МИД.
Напомним, в последний раз военный парад в НКР проводился 9 мая 2007 года. На параде прошла военная техника, присутствовали зарубежные гости.
Алвард Григорян; корреспондент «Кавказского узла»
Статья Из Сайта Yerkramas.Org