Translate - Переводчик

октября 03, 2012

Ցավալի է,Պատարայի անտառները ոչնչացվում են

Հարցս և բողոքս ուղղում եմ սկզբից մեր օրենսդիր մարմնին, մասնավորապես, Աժ նախագահ Աշոտ Ղուլյանին և Պատարա գյուղում Աժ համամասնական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ՀՅԴ-ին: Բազմից հրապարակայնորեն բարձրաձայնել եմ Պատարա գյուղի խնդիրները` ճանապարհի վատթար վիճակը, անտառների ոչնչացումը, պատմական հուշարձանների ավերվումը: Մինչև հիմա այդ օրախնդիր հարցերի շուրջ ոչ մի պատասխան չեմ ստացել: Այս 
օրերին Պատարայի անտառները ոչնչացվում են: Կատարվում է ոչ թե ռեսուրսների օգտագործում այլ վերջնական սպառում: Հիշեցնեմ որ Պատարայում կա և սղոցարան և փայտածուխի կետ: Բացի այդ վերջերս նկատել եմ, որ օրական 5 և ավելի մեքենա փայտ է դուրս գալիս գյուղից:
Հարգելով մեր գյուղացիներին, միևնույն ժամանակ, հասկանալով կատարվող երևույթի կործանարարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկվի բնությունը բահպանելու համար:
Գործադիրը. Բնության պահպանության վարչությունը, Տուրիզմի և այլ շահառու պետմարմինները պարտավոր են գյուղացիների եկամուտների ստեղծաման այլ աղբյուրներ, կամ ռեսուսների արդյունավետ օգտագործման պլան մշակել: Եվս մի քանի տարի և վերջ:
Մինչդեռ առաջարկ է եղել Պատարա ձորակի տարածքը բնապատմական արգելոց ստեղծել: Միանշանակ Պատարան այն վայրն է, որը անհրաժեշտ է Բնապատմական արգելոց դարձնել: Թե՛ չքնաղ բնությունը, թե՛ պատմական հուշարձանների խտությունը, թե՛ կենդանական բազմազանությունը /վայրի/, թե՛ սառնորակ աղբյուրները, թե՛ բազմապիսի ծառերը, խոտաբույսերը, բոլորը… կարիք ունեն խնամքի այլ ոչ թե…այս օրվան…

Stepan Grigoryan

Комментариев нет:

Отправить комментарий