ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կյանքից:1995թ. դեկտեմբերի 20-ն է: Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր
Իվանյանի ծննդյան օրը Մարտակերտի մեծ շեն գյուղում: Այս օրվա հետ կապված
հետաքրքիր հուշեր ունեմ:Մի խումբ մարտական ընկերներով որոշել ենք Իվանյանի ծնունդը նշել: Դիվիզիայի շտաբ…ը տեղակայված էր Մարտակերտի Մեծ Շեն գյուղում: Ժորա Գասպարյանին (Գրադի Ժորա, գեներալ-մայոր, Արցախի հերոս) կնոջ հետ ուղարկել էի Իվանյանի կնոջ հետևից, ով այդ ժամանակ Ստեփանակերտում էր բնակվում, ցանկանում էինք անակնկալ մատուցել գեներալին: Նվերներով և սննդամթերքով շարժվել ենք ՄԵծ Շեն, սկսել ենք սեղանը պատրաստել, միաժամանակ մեքենա ենք ուղարկել, որպեսզի Իվանյանին բերի Մեծ Շեն` Կենտրոնական շտաբից «դիվիզիա ստուգելու եկած մարդկանց» հանդիպելու: Մինչև Իվանյանի հայտնվելը մենք արդեն սեղանը պատրաստել էինք և Իվանյանի կինն էլ արդեն հասել էր: Իվանյանը, մեզ տեսնելով, անակնկալի եկավ, հարցրեց թե՞ ինչու ենք հավաքվել, ու՞ր են շտաբի ստուգողները: Հավաքվածները վախենում էին Իվանյանից և ես ամեն ինչ ինձ վրա վերցրեցի: Ասացի, որ ես եմ հանձնաժողովի նախագահը և եկել ենք ծնունդդ նշելու:
Խիստ նեղացավ և հանդիմանեց իր գործերը կիսատ թողնել ստիպելու մեջ:
Կնոջը թաքցրել էինք հարևան սենյակում: Կնոջը տեսնելով` նրա վրա էլ
բարկացավ: Կինն ասաց, որ հրավիրված է: Հարցրի, քեզ ի՞նչ նվեր տանք: Ասաց`
ձի: Մինչ ծննդյան արարողությունը վերջանալը ձին պատրաստ էր: Սպիտակ ձի:
Երբ սենյակ մտանք, նայեց սեղանն ու հարցրեց պարենային ծառայության պետին.
«Կա՞ այստեղ մի բան, որ քո պահեստից էր»: Իրականում բրինձն ու աղը
դիվիզիայի պահեստներից էր: Սակայն պարենային ծառության պետը բացասական
պատասխանեց: «Տեսեʹք, հա, զինվորների ուտելիքից բան չլինի այստեղ»: Շատ
հետաքրքիր զրույց արինք այդ գիշեր: Հայրենական մեծ պատերազմից,
զինվորներից:Սա էր Իվանյան մարդը, ով նույնիսկ ծննդյան օրը չէր տարբերում սովորական ծառայողական օրից:
Комментариев нет:
Отправить комментарий