Translate - Переводчик

мая 20, 2012

Ղարաբաղի հարցում մի մեծ տերություն կա, և այդ տերությունն Արցախն է

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Բակո Սահակյանից բացի, առաջադրվել են ևս 3 թեկնածուներ` ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ խորհրդարանի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը:

Չնայած այն հանգամանքին, որ այսօր Ղարաբաղում շուրջ 10 կուսակցություն կա, սակայն հետաքրքրական է, որ բոլոր ինքնառաջադրված թեկնածուներն էլ անկուսակցական են: Դատելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այս օրերին ծավալված ակտիվ քննարկումներից, ենթադրելի է, որ հիմնական ընտրապայքարը ծավալվելու է գործող նախագահի և Վիտալի Բալասանյանի միջև:

Վերջերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում «Արցախի Եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը կարծիք էր հայտնել, թե այլընտրանքի բացակայությունն Արցախում հասնում է այնպիսի վիճակի, երբ այն անդրադառնում է նաև Ղարաբաղի հետագա ճանաչման գործընթացի վրա: Նաև հայտնել էր, թե եթե նախագահ Բակո Սահակյանը նույնիսկ առաջադրվելու մասին հայտարարություն անի, ապա ամեն դեպքում ընտրություններում կլինի 3 թեկնածու` Բակո Սահակյան, Բակո Սահակյան, Բակո Սահակյան: Այժմ, երբ արդեն հայտնի են նախագահի թեկնածուների անունները, Հայկ Խանումյանը փոխել է իր` ավելի վաղ հայտնած տեսակետը: Գտնում է, որ առաջադրումների վերջին պահին ծնվել է բավականին ուժեղ մրցակից` Վիտալի Բալասանյանը, որն, ըստ նրա, կլինի այս ընտրությունների այլընտրանքային թեկնածուն և ֆավորիտը: «Թե՛ իր անցած մարտական ուղիով, թե՛ պատերազմից հետո իր պահվածքով և թե՛ իր հայացքներով այս թեկնածուն վայելում է Ղարաբաղի բնակչության համակրանքը:
Մինչդեռ տեսակետ կա, որ Վիտալի Բալասանյանն ինքնառաջադրվել է մի շարք նկատառումներից ելնելով` Դաշնակցության կողմից ԼՂՀ-ում քաղաքական ինքնուրույնության, ԼՂՀ քաղաքական էլիտայի կողմից ժողովրդավարության ցուցադրում` այլընտրանքային և ազատ ընտրությունների տեսքով: Լուրեր էին պտտվում, թե Բալասանյանն էլ է իր թեկնածությունն առաջադրել իշխանությունների` մասնավորապես գործող նախագահի պատվերով: Հայկ Խանումյանը կարծում է, որ այս տեսակետը տարածում են իշխանությունները, անձամբ նախագահը` թեկնածուին վարկաբեկելու համար. «Այդ հնարքը կիրառվել է նաև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ` Մասիս Մայիլյանի նկատմամբ: Նույն հնարքը կիրառվում է նաև այժմ: Վիտալի Բալասանյանը նորանկախ Ղարաբաղի կյանքում բավականին դերակատարում է ունեցել և երբեք այդպիսի քայլի չէր գնա: Դա ֆանտաստիկայի ոլորտից է»: 
Статья Из Сайта 1in.am

Комментариев нет:

Отправить комментарий