Translate - Переводчик

мая 19, 2012

Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

ԼՂՀ նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված 4 թեկնածուներից, ինչպես արդեն պարզ է դառնում, երկուսի միջեւ է հիմնական պայքարը լինելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի: Համենայնդեպս նման քննարկումներ արդեն հասարակության շրջանում ընթանում են, քանի որ հենց այդ երկուսն են աչքի ընկել իրենց ակտիվությամբ եւ հեղինակություն ունեն հասարակության մեջ:
Վիտալի Բալասանյանի ինքնաառաջադրումից մի քանի օր անց արդեն լուրեր էին պտտվում եւ շարունակվում է, որ նա իր թեկնածությունն առաջադրել է իշխանությունների, մասնավորապես՝ գործող նախագահի «պատվերով»:
Հենց այս հարցի պարզաբանման նպատակով էլ զրուցեցինք Վիտալի Բալասանյանի հետ, ով մասնավորապես նշեց, որ ինքն իր ողջ կյանքում ոչ մեկի պատվերը չի կատարում, անձնական ծառայություն չի մատուցում որեւէ մեկին, այլ միայն ժողովրդին եւ պետությանը:
«Ինձ համար խիստ վիրավորական է, երբ պատվերի կատարման մասին են խոսում: Իմ անցած ճանապարհը, կարծում եմ, դրա մասին չի խոսում, որ կարող եմ որեւէ մեկի պատվերը կատարել: Եթե մարդիկ կասկածում են՝ խորհուրդ կտայի անձամբ ինձ այդ հարցը տան: Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա ու դրանում կհամոզվեն բոլորը: Չգիտեմ, գուցե՞ ուրիշ թեկնածուների հետ են շփոթում»,-շեշտել է Վիտալի Բալասանյանը:

Комментариев нет:

Отправить комментарий