Translate - Переводчик

октября 25, 2012

Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։

Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև  կոչ արել Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ։

«Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,-ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը։

Երախտիքի խոսք է հայտնել նաև Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը։ «Նահանգի խորհրդարանը եղել և շարունակում է լինել հույսի փարոս՝ մարդու իրավունքների պահպանման հարցում։ Մենք շնորհակալ ենք Օրենսդիր խորհրդի բոլոր անդամներին՝ մարդու հիմնարար իրավունքներից ինքնորոշման իրավունքին սատարելու համար»,- ասել է նա։

Комментариев нет:

Отправить комментарий