Translate - Переводчик

апреля 13, 2012

ԳՈՎԱԶԴ Դանիայում!!!

Դանիայում մեծ մասսայականություն վայելող «Metro Xpress» թերթում օրերս գովազդային հոդված էր տպագրվել Լեռնային Ղարաբաղի և դեպի Արցախ կազմակերպվող զբոսաշրջային ուղևորությունների մասին: Այս հրապարակումից հետո տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բողոքի նամակ են հղել թերթի խմբագրությանը՝ հայտնելով, թե գովազդում պարունակող տեղեկությունները ոտնահարում են իրենց արժանապատվությունը և կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը: Կատարվածից շփոթված թերթը ստիպված է եղել պատասխանել, որ իրենց ձեռքի տակ գտնվող քարտեզներում Ղարաբաղն ընդգրկված է Հայաստանի կազմում: Սակայն հետագա անախորժություններից զերծ մնալու նկատառումներով գովազդի տարածումն ընդհատվել է: Միայն թե այս միջադեպն էլ բավարար էր, որ բազմաթիվ դանիացիների մոտ հետաքրքրություն արթնանար Արցախի նկատմամբ:
asekose.am
Статья из сайта ArtsakhNews.am 

Комментариев нет:

Отправить комментарий