Translate - Переводчик

апреля 15, 2012

Նիդերլանդների հայկական համայնքը Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարք է անցկացնում.

Նիդերլանդների հայկական համայնքը կոգեկոչի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ապրիլի 24-ին` ծաղկեպսակներ զետեղելով Հոլանդիայի Ասեն քաղաքի Հայոց ցեղասպանության հուշարձանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը նախաձեռնել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը` Ասենի «Արմենիա» հաստատության հետ համագործակցությամբ:
Հանձնախումբը 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործգված մեծագույն ոճրի ոգեկոչման միջոցառումների շարք է անցկացնում, որոնցից առաջինն արդեն տեղի է ունեցել ապրիլի 13-ին Հաագայում. թուրք հոլանդացի գիտնական դոկտոր Ուգուր Ումիտ Ունգորը հանդես է եկել դասախոսությամբ` «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» թեմայով: Ունգորը NIOD ինստիտուտի պատերազմի, Հոլոքոսթի և ցեղասպանության ամբիոնի դասախոս է: Նա նաև հեղինակն է Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքերի և հոդվածների:
Ապրիլի 20-ին Ալմելո քաղաքում Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական խմբակցության պատգամավոր Պիտեր Օմտզիգտը կբացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ջարդերի և տեղահանությունների մասին հոլանդական թերթերում հրատարակված մի շարք հոդվածներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին նամակներ, լուսանկարներ:
Մեծ Եղեռնի 97 ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 25-ին Էյնդհովեն քաղաքում, որտեղ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ներկայությամբ կցուցադրվի նրա «Անպատիժ հանցագործություն» ֆիլմը, որում ներառված են Արմին Վեգների Հայոց ցեղասպանության լուսանկարները:
armenpress.am
Статья из сайта ArtsakhNew.am 

Комментариев нет:

Отправить комментарий