Translate - Переводчик

февраля 16, 2012

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել...

1990-ական թվանանները ողբերգական շրջան են դառձել Ղարաբաղի,և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի համար:Այդ սարսափելի տարիներին Արցախի խիզախ ու անվախ որդիները անձնազոհաբար ելան իրենց Հայրենիքը պաշտպանելու ադրբեջանական զորքերի հարձակումից:Սկսվեց Արցախյան պատերազմը:Մինչ այսօր Արցախի բնակիչները սարսուռով վերահիշում են այն ժամանակի սարսափելի իրադարձությունները:Ինչքան արյուն է թափվել,ինչքան երիտասարդ տղաներ իրենց կրծքով պաշտպանում էին մեր սահմանները թշնամուց, ինչքան մարդկային կորուստներ,վիշտՄեր զինվորներին,որոնք պարգևել են մեզ խաղաղ երկինք իրենց կյանքերի գնով,ոչ ոք երբեք չի մոռանա,նաև մեր սերունդը:
Արցախի Պետական Համալսարանի ուսանող Արթուր Հայրապետյանը նկարահանել է մի ֆիլմ ԼՂՀ-ում 1990-ական թվականներում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Իվան: Եր՞բ և ինչպես է քո մոտ առաջացել Արցախյան գոյամարտի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:
Արթուր: Ֆիլմ նկարահանելոու գաղափարը ինձ մոտ առաջացել էր դեռ այն ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էի:Արցախյան գոյամարտը ֆիլմի տեսքով ներկայացնելու միտքը իմ մոտ առաջացել է հրամանատարներիս մարտական ուղղուն ծանոթանալուց ու մեր հերոսամարտերին ավելի հստակ իրազեկվելուց հետո:

Իվան: Ո՞նց ես նկարահանել ֆիլմը, ով եր քեզ օգնում,ում ես դիմել:
Արթուր: Ֆիլմը նկարահանված էր սիրողական մակարդակով:Եվ իհարկե,ֆիլմում տեղի ունեցան մի շարք տեխնիկական թերություններ, որն ել խոսում է ֆինանսական պակասությունների մասին: Նշեմ, որ ֆիլմը նկարահանել եմ իմ ֆինանսական խխջիմ միջոցներով և ընկերներիս աջակցությամբ, որի համար ես երախտապարտ եմ ընկերներիս:

Իվան: Կարո՞ղ ես մանրամասն պատմել ֆիլմի բովանդակությունը:
Արթուր: Իմ ֆիլմում ես նկարահանել եմ 1990-ական թվականների ֆիդայական կռիվները:Ինչու՞,Այս հարցը ունի մեկ ու հստակ պատասխան,որովհետև 1990-ական թվականների վերջին, ի ուրախություն հայերիս, մեզ մոտ հայտնվեցին ինքնաձիքներ,հրանոթներ,զրահատեխնիկա,ավիացիյա և այլն:Ես հասկանում էի, որ իմ ֆինանսական միջոցներով չէի կարողանա ֆիլմում նկարահանել բոլոր թվարկված զինատեխնիկան, այս պատճառով ես որոշեցի նկարահանել 1990-ական թվականները,և սահմանափակվեցի միայն հրացաններով:

Իվան: Իսկ որտե՞ղ են անցկացվել նկարահանումները:
Արթուր: Ֆիլմը նկարահանվել էր Խաչ-Մաչ գյուղում և Ստեփանակերտ քաղաքում:

Իվան: Դու որևէ սպասելիքներ ունես՞:
Արթուր: Ասեմ, որ ես մեծ հույսեր ունեմ ու ակնկալում եմ որ հայտնվեն հովանավորներ ու աջակիցներ,որոնք կօգնեն մեզ ավելի մասնագիտացված կերպով նկարահանել փաստավավերագրական ֆիլմ,որպեսզի ողջ աշխարհին ներկայացնենք այդ ժամանակ Արցախում տեղի ունեցած իրական և ստույգ իրադարձությունները: Թող անհամեստություն չթվա, բայց ես կուզենայի ընդգծեմ, որ յուր ֆիլմի նկարահանումը նպատակ չի հետապնդում որևիցե եկամուտ ստանալ: Իմ կարծիքով, մեր հերոսական Արցախի պատմությունը փաստավավերագրական ֆիլմի տեսքով աշխարհին ներկայացնելը ևս մի քայլ է մեր հանրապետության «դե-յուրե» ճանաչման համար:
Artur Hayrapetyan  
 

-->

Комментариев нет:

Отправить комментарий