Translate - Переводчик

февраля 12, 2013

Պատարա Գյուղի ամենօրյա պրոբլեմները


Կպեն ծով, Սալին ծով, Պոխուն տակ, Շրշռան, Յոթ եղց, Կաչակաղակաբերդ, Մեյդան… Այս ամենը կարող են բոլորը տեսնել ու հիանալ Պատարա գյուղում: Ստեփանակերտից ոչ հեռու, պատմաճարտարապետական հուշարձաններով Արցախում ամենախիտ բնապատմական ձորակ Պատարան /Բադարա/ այսօր փոխանակ բուռը վերելք ապրի, հակառակը` բուռը անկում է ապրում: Ամենամեծ խնդիրը շարունակվում է մնալ ճանապարհը, մշակույթի տան և աշխատատեղերի բացակայությունը: Ըստ խոստումների, այս տարի, փետրվար-մարտ ամիսներին այդ խնդիրները պիտի լուծվեն: Անհամբեր ու հուսալի սպասում ենք…
Լուսանալուց պտրեցեք /հին անվանում/ անասունները դուրս են հանում հանդ: Հովիվ չունենք: Դրա համար էլ ամիսը 1 կամ երկու կով կամ խոզ են գայլերը ուտում: Վերջին դեպքը 5 օր առաջ էր: Գայլերը պատառ-պատառ են արել մի չախ ու մեծ կով:
Մի քանի անգամ անասունները հերթ անելու կամ հովիվ պահելու առաջարկ է եղել, բայց համարյա ոչ ոք չի համաձայնվել: Երևի, դեռ կորուստները քիչ են:
850 բնակիչ ունեցող Բադարայում մոտ 180 կով են պահում, մի 1000 խոզ,  4000 հավ: Խոզի թվաքանակի կտրուկ աճ էր նկատվում, սակայն այդ էլ ընկավ, որովհետև գրիպի վարակի մի դեպք եղավ:  Անասնապահության համար էլ /խոշոր եղջերավոր/ լավ հնարավորություններ կան, սակայն դեռևս չի օգտագործվում:
Ստեփանակերտում Բադարա ասելով առաջինը պատկերացնում են անտառներ, որովհետև մինչև վերջերս ահագին փայտ էր Ստեփանակերտ բերվում:
Երկու գետ կա` Մեծ և Փոքր Պատարան: Ամառը մաքրամաքուր բնության գրկում, ծտերի դայլայլների ու հովացնող գետի ափերց չես ուզում հեռանալ:
Գյուղի զարգացման հեռանկարը տուրիզմն է: Ունենք մի տուն-հյուրանոց: Բայց հյուրընկալությունը խնդիր չէ, բադարեցիները շատ հյուրընկալ են: 2012 թ. գյուղ բերող 9 կմ վատթար ճանապարհի պատճառով մենք կորցրինք ավելի քան 5000 այցելու: Հույսով եմ նման սխալ էլ թույլ չի տրվի: Արդեն ունենք 2 հանգստի գոտի, նաև մի փոքրիկ լճակ, որտեղ իշխան ձուկ է աճեցվում:
Գուղական առօրյան այնքան էլ բազմազան չէ, բայց որոշ չափով հետաքրքքիր է անցնում: Գյուղամիջում տեղ կա նստելու, գնում ենք զրուցում, նարդի, դոմինո և այլ սեղանային խաղեր խաղում: Բիլարդ ունենք, մի մասն էլ բիլարդ է խաղում: 4 տարի առաջ ակումբը քանդել են, մինչև հիմա քանդած, թատրոն, կինո նման բաներ չի լինում: Երիտասարդների մեծ մասը գյուղից դուրս է աշխատում` բանակում և այլ տեղեր: Փայտածուխ ստեղծելու կետ ունենք և սողցարան:
Բոլորը միանշանակ ճանապարհի վատթար վիճակից են բողոքում: Տարեցտարի գյուղը դատարկվում է: 1 տարի երկու տարի երիտասարդները գնում են աշխատանքի գալիս տրանսպորտի մեծ խնդիրներով, ու հետո հիասթափվում և տեղափոխվում իրենց աշխատատեղին մոտ բնակավայր. Իվանյան, Ասկերան, Ստեփանակերտ, կամ ընդհանրապես լքում Ղարաբաղը:
Ոչ Ասկերանի, ոչ էլ Ստեփանակերտի կողմից /ղեկավարության/ Պատարային  ուշադրություն չկա:
Հույս ունենք այս տարի վերաբերմունքը կփոխվի:
Դպրոցում 110 աշակերտ է սովորում: Նկուղային հարկում մանկապարտեզ ունենք:
Գյուղի ամենակարևոր առավելություններից է, որ արդեն 2 տարի է ինտերնետ ունենք: Խորին շնորհալալություն մեր համագյուղացի Ռուսաստանաբնակ Քաջերիկ Պետրոսյանին: Այդ մարդը իրոք հասկանում է, թե ինչ է պետք զարգացման համար: Բացի ինտերնետը գցելուց գյուղի դպրոցին է ահագին օգնում ու աջակցել է գյուղը գազ միացնելուն: 

Комментариев нет:

Отправить комментарий